Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Անոթները մաքրող տիբեթյան մեթոդ. 168.am

Անոթները մաքրող տիբեթյան մեթոդ. 168.am

Անոթները մաքրելու տիբեթյան մեթոդը հայտնաբերվել է մի շարք ուսումնասիրություններից հետո: Այս մեթոդն ունի նաև երիտասարդացնող հատկություն: Մեթոդի հիմնական բաղադրիչը սխտորն է: Ապացուցված է, որ սխտորի միջոցով կարելի է բուժել անոթային հիվանդությունները, քանի որ օրգանիզմն այս դեպքում սկսում է ինքնուրույն ազատվել ավելորդ նյութերից: Աթերոսկլերոզի, գլխացավերի, տեսողության բուժումը, վարիկոզ երակների առաջացման ռիսկը նվազեցնելը հնարավոր է այս մեթոդի միջոցով: Այս միջոցառումը կարելի է կրկնել է 3-6 տարին մեկ անգամ:

Թուրմ պատրաստելու համար վերցրեք 350 գ մաքրած սխտոր, մանրացրեք, որպեսզի խյուսանման զանգված ստանաք, լցրեք տարայի մեջ, կափարիչով ծածկեք և դրեք մութ վայրում: Որոշ ժամանակ անց, երբ սխտորից հյութ արտազատվի, վերցրեք դրանից 200 գ և լցրեք կես լիտրանոց տարայի մեջ, ապա ավելացրեք 200մլ բժշկական սպիրտ (96%-անոց): Կափարիչը պինդ ծածկեք և թողեք թրմվի ևս 10 օր: Ստացված զանգվածը քամեք թանզիվի միջոցով, կրկին ծածկեք և դրեք թրմվելու ևս 3 օր:

Օրական 3 անգամ 25 կաթիլ օգտագործեք այս լուծույթից այնքան ժամանակ, մինչև լուծույթն ամբողջովին վերջանա: 50մլ եռացրած-սառեցրած կաթի մեջ լցրեք 25 կաթիլ լուծույթից և ուտելուց կես ժամ առաջ խմեք ամբողջը: Կարող եք միանգամից ջուր խմել: Ջուրը պետք է խմել 3 անգամ շատ: Կուրսը պետք է շարունակել 3 ամիս:

Հակացուցումներ

Այս թուրմը չի կարելի օգտագործել էպիլեպսիա և երիկամային հիվանդություն ունեցող անձանց: Հղիներին լուծույթը նույնպես արգելված է:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ